Պատասխանատու եք ծառայել կրկնակի երդման ներքո. Փաշինյանը՝ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում հուլիսի 12-ին կայացավ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարությունը:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նշանավորվեց շրջանավարտների՝ Հիպոկրատի երդումով, որից հետո տեղի ունեցավ ավանդույթ դարձած դիպլոմների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց շրջանավարտներին և ասաց, որ խիստ խորհրդանշական է ավարտել բժշկական համալսարանը և հագնել զինվորական համազգեստ, խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի՝ Հիպոկրատի և զինվորական ծառայության երդման ներքո:

«Եվ այս պատասխանատվությունը եռակի մեծանում է մեկ ուրիշ հանգամանքով: Ընդհանրապես՝ Հայաստանում, հայ ժողովրդի շրջանում յուրաքանչյուր բժիշկ հիվանդի հետ առնչվելիս զգում է նրա ընտանիքի շատ ուժեղ ճնշումը: Ռազմաբժշկական գործի մասնագետների համար այդ ճնշումը տասնապատիկ է: Հետևաբար, մեր այս շրջանավարտները, ովքեր որոշում են կայացրել միանգամից կրկնակի երդման և կրկնակի համազգեստի ներքո ծառայություն ստանձնել, այս մարդիկ աներկբա ուժեղ և պատասխանատու են, և նրանց ցանկանում եմ պատվով կատարել իրենց պատասխանատու առաքելությունը»,- ասաց Փաշինյանը:

Երևանի ՄխիթարՀերացուանվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր ԱրմենՄուրադյանը նշեց, որ այս համալիրը ռազմական փառքի հիշողություն կրող է, որտեղ բուժվել են բազմաթիվ հայ հերոսներ:

«Սիրելի ուսանողներ, այսօր ավարտելով Երևանի ՄխիթարՀերացուանվան պետական բժշկական համալսարանը, դուք մտնում եք մեծ և դժվար կյանք: Խիստ քննություններ հաղթահարելուց հետո դուք կարողացաք ապացուցել ձեր կարգապահական, արհեստավարժ և խիզախ կեցվածքը: Եղիր առաջինը, որովհետև առաջինը իրավունք չունի սխալվելու և վրիպելու»,- ասաց Մուրադյանը:

Նա վստահեցրեց վարչապետին, որ այս շրջանավարտները կարող են լինել առաջինը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ շրջանավարտները ոչ միայն առաջինն են, այլ նաև անելու են առավելը, քան կարող են: « Դուք կարող եք առավել, քան հնարավոր է: Ձեզնից շատ սպասումներ կան»,- ասաց Տոնոյանը:

ԵՊԲՀ-ն 2018-2019 ուսումնական տարում ունի 923 շրջանավարտ, որոնցից 27-ը ռազմական բժիշկներ են: Ավարտական երեկոյի ընթացքում ցուցադրվեցին տեսաֆիլմեր համալսարանի վերջին ուսումնական տարում գրանցած մի շարք հաջողությունների մասին:

Միջազգային կրթական օջախ լինելու ավանդույթին հավատարիմ մնալով՝ բժշկական բուհը 2018-2019 ուսումնական տարում ընդունել է 1200 ուսանող, որոնց թվում` 36 երկրներից 300-ից ավելի օտարերկրացիների: Նշված ժամանակահատվածում մասնագիտական կյանք է ճանապարհվել 1008 ուսանող:

Արդիականացնելով բժշկական սիմուլյացիոն կենտրոնները, հաջողվել է սովորողների առաջադիմությունը բարձրացնել 4,7 տոկոսով: Բազմաթիվ ձեռքբերումների կողքին պետք է առանձնացնել գիտության բնագավառում Հայաստանի և ԵՊԲՀ-ի հաջողությունը՝ HORIZON 2020 TWINNING ծրագրում հաղթող ճանաչվելն ու 1 միլիոն դոլարի դրամաշնորհի արժանանալը: Բժշկական համալսարանը ստացել է նաև միջազգային ինստիտուտցիոնալ հավատարմագրում, դարձել է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն, իսկ ԵՊԲՀ-ի դիպլոմը ճանաչվել է ևս մեկ երկրի՝ Շրի Լանկայի կողմից: Կարևորելով միջազգայնացման գործընթացը՝ Բժշկական համալսարանը մեկ տարվա ընթացքում ընդունել և պատվով ճանապարհել է աշխարհի հայտնի համալսարաններից 35 պրոֆեսորի, 7 պատվավոր դոկտորի և 3 նոբելյան մրցանակակրի: Ամենօրյա և արգասաբեր աշխատանքի շնորհիվ բժշկական բուհն ավելացրել է սեփական կապիտալը 206 տոկոսով:

Շուրջ 8000 ուսանողից և 3200 աշխատակցից բաղկացած 11000 հոգանոց առողջ ընտանիքով այս ամենը կյանքի է կոչվել ընդամենը 365 օրում: Ծրագրվել է համալսարանական հիվանդանոցները հագեցնել ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև մեծ ուշադրության արժանացնել մանկաբուժության խնդիրները:

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի