Դատաիրավական ոլորտի բարեփոխումները կամրապնդեն դատախազության և ԱԱԾ-ի համագործակցությունը. Վանեցյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դատախազության աշխատակիցների մասնագիտական որակներից են կախված Հայաստանում իրավական պետության ձևավորումը, ժողովրդավարության և հասարակական կարգի պահպանումը, իրավական հիմքերի հետագա զարգացումը , ինչպես նաև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում օրենքի գերակայության ապահովումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 101-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ունեցած ելույթում այս մասին նշեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` շնորհավորական խոսք հղելով դատախազության բոլոր աշխատակիցներին։

«Վերահսկելով օրենքների կատարումը և պահպանումը , հակազդելով հանցավորությանը ու կոռուպցիային, դուք լուծում եք ձեզ համար կարևորագույն խնդիրներ՝ նպաստելով մեր երկրի իրավական դաշտի միասնականության ապահովմանը։ Համոզված եմ, որ Հանրապետությունում ներկայումս ընթացող դատաիրավական համակարգի բարեփոխումների արդյունքում էլ ավելի կամրապնդվի դատախազության և ազգային անվտանգության մարմինների համագործակցությունը՝ ի բարություն մեր քաղաքացիների և ի փառս մեր հայրենիքի»,- եզրափակեց Վանեցյանը։

Հայերեն العربية English Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը