Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում, ինչը Քոչարյանի երկու որդիներից ոչ ոք չի արել. Վլադիմիր Կարապետյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է 5-րդ ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ երկրորդ նախագահի պնդումները հարցազրույցի ընթացքում, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը նախ պետք է հանրությանը ընդարձակ պարզաբանումներ տար, թե ինչպե՞ս է իր ընտանիքը դարձել միլիոնատեր եւ ինչպես է սա առնչվում հանրության նկատմամբ պարտավորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնյա լինելու հանգամանքի հետ:

«Ինչպե՞ս է իր որդու հաշվեհամարին 18 միլիոն դոլար հայտնվել՝ սկսած այն ժամանակներից, երբ Քոչարյանը զբաղեցնում էր ՀՀ ղեկավարի պաշտոնը: Այս հարցերին պարոն Քոչարյանը չի անդրադառնում եւ այս հարցով, կարծում եմ, ամենայն մանրամասնությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

Ինչ վերաբերվում է նրա արած մի շարք պնդումներին, պետք է հուսալ, որ պարոն Քոչարյանը նկատի չունի, որ արցախյան ազատամարտում ներդրում ունեցած մարդը կարող է կոռումպացված լինելու, սեփական քաղաքացիների վրա կրակելու, կամ նման հրաման տալու արտոնություն ունենալ:

Կարծում եմ նաեւ՝ պատմականորեն արձանագրված փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը ընդունելի է համարել Մեղրին եւ ազատագրված տարածքները ԼՂանորոշկարգավիճակի դիմաց Ադրբեջանին հանձնելու տարբերակը: Համենայնդեպս՝ ականատեսների մանրամասն վկայություններին ի պատասխան որեւէ համոզիչ հերքում չի հնչել:

Ինչ վերաբերվում է Արցախի նկատմամբ վարչապետ Փաշինյանի վերաբերմունքին, կարծում եմ սրա մասին ամփոփ պատկերացում է տալիս այն, որ Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում: Մի բան, որ Քոչարյանի երկու որդիներից ոչ ոք չի արել»:

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին