Հասարակական

Կոնյակի, գինու արտադրություն, նռան շամպայն, օրգանական թեյեր. վարչապետը ծանոթացավ Տավուշի արտադրանքին

1 րոպեի ընթերցում

 Կոնյակի, գինու արտադրություն, նռան շամպայն, օրգանական թեյեր. վարչապետը ծանոթացավ Տավուշի արտադրանքին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի շրջանակում անցկացվող ցուցահանդեսում 30-ից ավելի ընկերություն ներկայացնում է իր արտադրանքը: Մասնակցող ընկերություններն այցելուներին ներկայացրեցին կոնյակի, գինու, տեքստիլ արտադրությունը, նռան շամպայն, հանքային ջրեր, օրգանական թեյեր և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց տաղավարներով և ծանոթացավ ներկայացված արտադրանքին և համտեսեց: Ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել վարչապետին, մասնավորապես, նրանք խոսեցին հարկային դաշտի խնդիրներից, իրենց ներդրումային ծավալները ընդլայնելուց: Քննարկման առանցքում էին նաև արտահանման հնարավորությունները:

Ներկաները բաց չէին թողնում ՀՀ վարչապետի հետ լուսանկարահանել հնարավորությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում