Արդարադատության նորանշանակ նախարարի համոզմամբ՝ անկախ դատական համակարգ ունենալու համար վեթթինգն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը բավարար է համարում իր աշխատանքային փորձը արդարադատության ոլորտում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Բադասյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն իսկ նախանշվել են դատական համակարգի բարեփոխումների ուղղությունները:

Բադասյանի կարծիքով՝ իր տարիքային առանձնահատկությունները որևէ կերպ չեն ազդելու նախարարությունը կառավարելու արդյունավետության վրա:

«Ավելի փոքր տարիքում նաև մասնավոր ոլորտում եմ հաջողություններ ունեցել, մասնավորապես՝ առաջատար փաստաբանական գրասենյակներից մեկում եղել եմ բաժնետեր-գործընկեր ընդամենը մեկ տարվա գործունեությունից հետո: Այնպես որ, կարծում եմ, բավական է իմ աշխատանքային փորձն արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար, որովհետև մասնավոր ոլորտում աշխատելով՝ ծանոթ եմ թե դատարանների, և թե պետական ոլորտի խնդիրներին»,- ասաց Բադասյանը:

Անդրադառնալով նրան, թե ինչ տեսակետ ունի դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի մասին, Բադասյանը նշեց, որ վարչապետը սպառիչ պարզաբանել է, թե ինչ նպատակ էր հետապնդում ակցիան։ «Կարծում եմ, որ դա դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու գործիք չէր»,- հավելեց նա:

«Արդյո՞ք վեթթինգը միակ ճանապարհն էր դատական համակարգը բարեփոխելու և չկա այլ գործիքակազմ, որով հնարավոր է դա անել»,- հարցին նորանշանակ նախարարը պատասխանեց. «Անկախ դատական համակարգ ունենալու համար դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»:

Հայերեն العربية English

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը