Բռնության կոչեր անողները կարժանանան ոստիկանության, իրավապահ կառույցների կոշտ միջամտությանը. Վալերիյ Օսիպյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում բռնության կոչեր անողները կարժանան ոստիկանության և իրավապահ կառույցների օրենքի սահմաններում կոշտ միջամտությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Անդրադառնալով կառավարության նիստում վարչապետի հնչեցրած հայտարարությանը «սևազգեստ խմբերի» առնչությամբ Օսիպյանը նշեց, որ վախենալու մթնոլորտ չկա։ «Մեր քաղաքացիներն ապահով են, Հայաստանի Հանրապետությունն ապահով երկրներից մեկն է: Օպերատիվ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է վարչապետի բռնության քարոզ իրականացնողների նկատմամբ կոշտ լինելու հանձնարարականին, Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունն արել է ամեն ինչ օրենքի սահմաններում: «Ես չեմ բացառում, որ մեր գործողությունների մեջ լինեն բացթողումներ: Ոստիկանությունն իր առջև դրված պարտականությունները կատարում է»,-նշեց նա:

Վարչապետ Փաշինյանը նկատել էր, որ Երևանի Ազատության հրապարակը փորձում են երթևեկելի գոտի դարձնել, «ավտոմեքենաներով ճռռիկներ անել, վարել մայթերով». այս հարցի առնչությամբոստիկանապետը նշեց, որ այսօր գիշերն էլ արձանագրություն է կազմվել: «Ազատության հրապարակի մուտքերը պահպանվում են մինչև 24:00-ն, որից հետո մուտքերն ազատ են: Մենք բազմիցս դիմել ենք ՏԻՄ մարմիններին, որ ապահովեն արգելապատնեշներ, բայց փաստորեն կան այնպիսի քաղաքացիներ, որ 24:00-ից հետո իրենց թույլ են տալիս մտնել Ազատության հրապարակ: Նրանք խստորեն կպատժվեն, կտեսնեք»,- հավելեց նա:

Հայերեն العربية English Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26