Տնտեսություն

Ապրիլին արձանագրվել է ապրանքների արտահանման 9,9% աճ

1 րոպեի ընթերցում

Ապրիլին արձանագրվել է ապրանքների արտահանման 9,9% աճ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա ապրիլին արձանագրվել է ապրանքների արտահանման 9,9% աճ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ըստ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալների՝ որոշ ապրանքային խմբեր ունեցել արտահանման երկնիշ աճ։ Արտահանման աճը ձևավորվել է ինչպես արտահանման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող ապրանքների շնորհիվ, այնպես էլ արտահանման կառուցվածքում փոքր տեսակարար կշիռ ունեցող, սակայն աճի մեծ ներուժ ունեցող ապրանքների դրական ցուցանիշների հաշվին։

«Հաջորդ շաբաթվա ընթացքում կներկայացվեն նաև Վիճակագրական կոմիտեի կողմից ամփոփված՝ ապրանքների արտահանման ամբողջական վիճակագրական տվյալները»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում