ՍԾՏՀ կենտրոնակայանում ներկայացվել է ՀՀ ՓՄՁ հատվածի զարգացման փորձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) կենտրոնակայանում անցկացված կազմակերպության փոքր և միջին ձեռնարկատիրության հարցերով աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մայիսի 29-ին ներկայացրել է ՓՄՁ-ների զարգացման ոլորտում Հայաստանի փորձը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհանդեսի սկզբում հակիրճ ներկայացվել է ՓՄՁ-ների խրախուսման ՀՀ քաղաքականությունը, Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործունեությունը, որն ուղղված է ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ների համար բիզնեսի զարգացման ծառայությունների մատչելիության և ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը, նորարարական ծրագրերի աջակցությանը, ՓՄՁ-ների գործունեության միջազգայնացմանը:

Այնուհետև ներկայացվել է Հայաստանում հանրօգուտ և սոցիալական ձեռներեցության զարգացման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների առաջին աքսելերատորի՝ ImpactAim-ի հիմնադրման գաղափարն ու գործունեությունը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից ստեղծված հանրօգուտ ներդրումների աքսելերատորը նորարարական նախաձեռնություն է, որի նպատակը ՄԱԶԾ-ի գլոբալ ցանցի և փորձի կիրառմամբ սոցիալական ձեռնարկությունների ու հանրօգուտ ուղղվածություն ունեցող ընկերությունների՝ ներառյալ ՓՄՁ-ների և սթարթափերի ազդեցության մեծացումն է ՀՀ-ում և այլ երկրներում՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

Ամփոփելով, ՀՀ պատվիրակությունը մատնանշել է հանրօգուտ ներդրումների և սոցիալական ձեռներեցության ոլորտում ՍԾՏՀ անդամ պետությունների և ձեռնարկությունների, մասնավորապես« ՓՄՁ-ների և սթարթափերի միջև համագործակցության կարևորությունը, որի արդյունքում նորարարական հանրօգուտ նախագծերը կարող են կիրառվել նաև տարածաշրջանի մյուս երկրներում:

Հայերեն English

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան