ՀՀ-ում 2019-ի ապրիլին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.2 տոկոս աճ
1 րոպեի ընթերցում
![ՀՀ-ում 2019-ի ապրիլին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.2 տոկոս աճ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/05/976280.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019-ի ապրիլին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.2 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորմամբ, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2018 թվականի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել էր 7.3 տոկոս:
«Թափ ենք հավաքում»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: