Տնտեսություն

Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին

2 րոպեի ընթերցում

Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը  կոչ հղեց գործարարներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ներդրողներին կոչ արեց ստեղծել և արարել իրենց մարզում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարզպետն այս մասին ասաց մայիսի 27-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի բացման իր ելույթում։

«Հուսով եմ՝ մեր նախաձեռնությունը համախմբելու է մեր մարզի գործարար ներուժը մեկ վայրում։ Ֆորումի անցկացման վայրը պատահական չէ. հավաքվել ենք Սյունիքի հյուրընկալ մի վայրում, որը բարենպաստ միջավայր է ստեղծում մարզի զարգացմանը նպաստող նոր նախագծերի ու ծրագրերի մշակման համար։ Ուզում եմ գործարարներին կոչ անել գալ Սյունիք, ստեղծել և արարել Սյունիքում ու զարգացնել Սյունիքը»,- ասաց Պողոսյանը։

Հունան Պողոսյանը նշեց, որ իրենց համար մարզի տնտեսական զարգացման գերակա ուղղություններն են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում