Վարչապետ Փաշինյանն այսօր ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան ամիսներ առաջ. Վլադիմիր Կարապետյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ոչ միայն չեն թուլացել և ռեյտինգը ոչ միայն չի նվազել, այլ վարչապետն այսօր ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան ամիսներ առաջ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Անդրադառնալով նկատառմանը, որ վերջին օրերին սոցցանցերում որոշակի քաղաքական շրջանակներ, ինչպես նաև մի խումբ օգտատերեր հայտարարում են, թե վարչապետ Փաշինյանն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, Կարապետյանն ընդգծեց. «Օրերս միջազգային կազմակերպությունը Հայաստանում սոցիալական հետազոտություն էր անցկացրել, ըստ որի վարչապետի ռեյտինգը գերազանցում է 80 տոկոսը: Մի քանի ամիս առաջ վարչապետի ղեկավարած քաղաքական ուժը ստացավ ժողովրդի մեծ աջակցություն՝ 70 տոկոս քվե: Մի քանի ամսվա մեջ վարչապետի աշխատանքի արդյունքում իր հեղինակությունն ավելի է բարձրացել»: Նա հավելեց, որ բոլոր այդ խոսակցություններն անհեթեթ են:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը