Հասարակական

Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրել Կոտայքի մարզի կարիքավոր ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրել Կոտայքի մարզի կարիքավոր ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ և Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբՀրազդան քաղաքում իրականացվել է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում 200 կարիքավոր ընտանիք ստացել է սնունդ պարունակող արկղեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄԷ-ն «Հանդուրժողականության տարվա» շրջանակներում շարունակում է իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը ողջ աշխարհում՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը, և այս ծրագիրը հանդիսանում է իրականացվող նախաձեռնությունների մաս։

Տրամադրվող բարեգործական օգնությունները կապված չեն ստացող երկրների քաղաքական ուղղվածության, աշխարհագրական դիրքի, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելության հետ, այլ առաջին հերթին ուշադրություն է դարձվում մարդասիրական կողմին և ժողովուրդների կարիքներին։

Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։

Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև էմիրությունների ներկա տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում