Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Զվարթնոց տաճարի տարածքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զվարթնոց տաճարի տարածքում մայիսի 19-ին կանցկացվի Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը; Նրա խոսքով՝ փառատոնն ունի լուրջ քարոզչական նշանակություն և նպատակ է հետապնդում երկիրը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար:

«Ազգային խոհանոցը մեր մշակութային ժառանգությունն է, և մենք շատ ու շատ ներկայանալի խոհանոց ունենք»,-ասաց նա: Մամուլյանը նշեց, որ այս տարի փառատոնին կներկայացվի 35 տաղավար: «Մեզ համար կարևոր է, որ շատ զբոսաշրջիկներ գալիս են մեր երկիր մասնակցելու Տոլմայի փառատոնին»,-ընդգծեց նա:

Բուրյաթիայի խոհարարների ասոցիացիայի նախագահ Երվանդ Կալաչյանի խոսքով՝ նման փառատոն հունիսի 11-ին կանցկացվի նաև Բուրյաթիայում: «Տեսնելով, թե ինչպես է փառատոնը կազմակերպվում Հայաստանում, ես խոսեցի Սեդրակ Մամուլյանի հետ, մեզ մոտ այս փառատոնը ևս անցկացնելու համար: Մեր նպատակն է միավորել տարբեր ազգերի՝ մշակույթի, խոհանոցի միջոցով»,-նշեց նա՝ մաղթելով բոլորին հաջողություն:

Տոլմայի փառատոնին կմասնակցեն Հայաստանում գործող մի շարք ռեստորաններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ և այլ հանրային սննդի կետեր: Փառատոնը կուղղորդվի ազգային երգ ու պարով: Այս տարի ավանդական մասնակիցների հետ մեկտեղ փառատոնին կմասնակցեն Հայկական եվ Գերմանական Կարմիր խաչերի բարեկամության թիմի ներկայացուցիչները: Տոլմա եփելու վարպետությունը կցուցադրեն նաև զինվորական խոհարարները Տոլմայի փառատոնը հիմնադրվել և առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության» կողմից։ Փառատոնի նպատակն է ապահովել հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը:

Հայերեն English

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները