Տնտեսություն

ԵԱՏՄ-ում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա. Տատյանա Վալովայա

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա. Տատյանա Վալովայա

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ինտեգրացման եւ մակրոտնտեսության գծով անդամ (նախարար) Տատյանա Վալովայան գտնում Է, որ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Անվիճելի Է, որ մենք պետք Է ուսումնասիրենք եվրոպական փորձը, այդ թվում՝ դաս քաղենք նրանց սխալներից եւ հասկանանք՝ ինչով ենք մենք տարբերվում միմյանցից: Այժմ մենք Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ սահմանելու ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում, մեզ այժմ դա ոչ մի տնտեսական առավելություն չի բերի»,-ասել Է Վալովայան «Սպուտնիկ Ղազախստան»-ի մուլտիմեդիական մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Նա նշել Է, որ «հարկավոր Է ուժեղացնել փոխգործակցությունը արժութաֆինանսական եւ մակրոտնտեսական ոլորտում»:

«Երբ մենք խոսում ենք արժույթի, դրամական հաշվարկների մասին, թիվ մեկ խնդիրը ազգային արժույթների օգտագործման ընդլայնումն Է»,-ասել Է նախարարը:

Անցյալ տարվա դեկտեմբերին ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը ԶԼՄ-ներին հայտնել Է, որ ԵԱՏՄ-ի երկրների միջեւ անդրսահմանային հաշվարկների համակարգում կարող Է ներդրվել միասնական արժույթ: Դրանից հետո Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախկին նախարար Թիմուր Սուլեյմենովը հայտարարեց, որ Ղազախստանի չի պաշտպանում այդ գաղափարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում