Հասարակական

Ամուլսարում հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները քննչական կոմիտեին կտրամադրվեն մայիսի վերջին

1 րոպեի ընթերցում

Ամուլսարում  հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները քննչական կոմիտեին կտրամադրվեն մայիսի վերջին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի վերջին, ըստ նախնական պայմանավորվածության, քննչական կոմիտեին կտրամադրվեն «Էլարդ» ընկերության կողմից Ամուլսարի ներդրումային ծրագրի հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի:

«Ըստ այդ հետազոտության արդյունքների, քրեական գործը իր հանգուցալուծումը կստանա կամ կշարունակվի, կառավարությունը իր համապատասխան դիրքորոշումը կհայտնի: Պետք է սպասել վերջնական պատասխաններին», - ասաց նա` հավելելով, որ եթե բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ կլինեն խնդիրներ, որոնք վերահսկելի են, »Լիդիան» ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը:

Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ հիդրոերկրաբանական հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում