ԱՄՆ դեսպանը հորդորում է սպասել Ամուլսարի հանքի շահագործման ուսումնասիրության արդյունքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հորդորում է սպասել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում ստորգետնյա ջրերի վրա հնարավոր ազդեցության ուսումնասիրության արդյունքներին ու փորձագիտական եզրակացությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանն ասաց մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ` շատ կարևոր է, որ մենք աշխատենք կառավարության հետ բիզնեսի ներդրումների համար նպաստավոր, թափանցիկ և կանխատեսելի միջավայր ձևավորելու ուղղությամբ, և դա անհրաժեշտ է ոչ միայն ամերիկյան բիզնեսի, այլ ընդհանրապես ներդրողների համար: «Լիդիան»-ն այդ միջազգային ներդրողներից մեկն է, և կարևոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքների համապատասխան, և այժմ ուսումնասիրություն է ընթացքի մեջ գտնվում, արդյունքները կարևոր են, և կարևոր է նաև, որ նմանատիպ վեճերի ժամանակ հնարավոր լինի հասնել արագ և արդյունավետ կարգավորման»,- ասաց Թրեյսին:

Մայիսի 11-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում մեկնարկել էրԱմուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիների կազմակերպածհանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցները Երևանի Հանրապետության Հրապարակից և այլ շրջաններից ավտոերթով մեկնել էին Արենի, ապա Ջերմուկ: Հանրահավաքի նպատակն էր աջակցել Ամուլսար տանող ճանապարհները արդեն 11 ամիս փակած քաղաքացիներին:

Ավտոերթի և հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ շուրջ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող ծրագիրը: Նշվում էր նաև, որ գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են Ամուլսարում մետաղական հանքի շահագործմանը դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը