Հասարակական

Փաշինյանը երկրում աղբի խնդիրը լուծելու համար առաջարկում է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնել և փոխել քաղաքացիների մտածողությունը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը երկրում աղբի խնդիրը լուծելու համար առաջարկում է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնել և փոխել քաղաքացիների մտածողությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աղբի խնդիրը լուծելու համար առաջարկում է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնել ու փոխել քաղաքացիների մտածողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։

«Աղբի խնդիրը լուծելու համար մենք պետք է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնենք։ Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուրջ աշխատեն, բայց դրա համար կա շատ ավելի լուրջ նախապայման՝ ՀՀ-ում պետք է ծխող և ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի, ջուրը խմող, շիշը նետող քաղաքացի չլինի, պաղպաղակն ուտող, թուղթը նետող քաղաքացի չլինի»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում