Գործընկերների լուրեր

«Սարի Թեյ»-ն՝ արդեն ԱՄՆ-ում

1 րոպեի ընթերցում

«Սարի Թեյ»-ն՝ արդեն ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության բուսական թեյերի շուկայում «Սարի Թեյ» ապրանքանիշն առանձնանում է հետաքրքիր և որակյալ տեսականիով, վայելում հաճախորդների սերն ու վստահությունը:

«Սարի Թեյ»-ի բոլոր բուսական թեյերն ունեն եվրոպական օրգանական սերտիֆիկատ, արտահանվում են Գերմանիա և Ռուսաստան, վաճառվում մասնագիտացված ցանցերում, իսկ այժմ արդեն սկսել են վաճառվել ԱՄՆ-ում:

Հայկական սարերի բացառիկ որակի ուրցով, դաղձով, սրոհունդով, նռնենու ծաղիկներով և այլ խոտաբույսերով թեյերն արդեն հասանելի են ԱՄՆ հայաշատ քաղաքներում՝ Գլենդելում, Հոլիվուդում, Բրբանքում: Առաջիկա օրերին «ՋՈՆՍ» սուպերմարկետների ցանցում ևս հնարավոր կլինի ձեռք բերել օր-օրի ավելի մեծ պահանջարկ վայելող որակյալ բուսական թեյերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում