Տնտեսություն

Տնտեսական հեղափոխության արդյունքում երկրում պետք է լինեն ոչ թե աշխատողներ, այլ գործավորներ. վարչապետ

1 րոպեի ընթերցում

 Տնտեսական հեղափոխության արդյունքում երկրում պետք է լինեն ոչ թե աշխատողներ, այլ գործավորներ. վարչապետ

ԱՐՏԱՇԱՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արևմահայերեն «գործավոր» բառը շատ ավելի նախընտրելի է համարում, քան «աշխատող» բառը, առաջարկում է ներմուծել մեր իրականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետը նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում քննարկմանը:

«Շատ է խոսվում արևելահայերենի և արևմտահայերենի մասին, արևմտահայերենը պահպանելու մասին: Եվ ես անձամբ շատ կարևորում եմ տերմինաբանությունը, այն տնտեսական տերմինաբանությունը, որն օգտագործում ենք: Եվ ես հասկացա, որ գործավոր բառը շատ ավելի բարեհունչ է և ճիշտ է հնչում, քան աշխատող բառը: Այնպես որ կարծում եմ, որ ճիշտ կանենք, որ այդ բառը ներմուծենք մեր իրականություն»,-ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով`տնտեսական հեղափոխության արդյունքում մեր երկրում պետք է լինեն ոչ թե աշխատողներ, այլ գործավորներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում