Հասարակական

Ահազանգեր ենք ստանում, որ խտրականության տարբեր դրսևորումներ ենաշխատաշուկայում տեղի ունենում. վարչապետ 

1 րոպեի ընթերցում

Ահազանգեր ենք ստանում, որ խտրականության տարբեր դրսևորումներ ենաշխատաշուկայում տեղի ունենում. վարչապետ 

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ որոշման նախագծին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԶարուհի Բաթոյանընշեց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար` բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:

«Նախագծով առաջարկվող կարգավորումը իր բովանդակությամբ չի համապատասխանում Օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և այդ հոդվածով ամրագրվող կարգավորումներին: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Բաթոյանը:

«Ի՞նչ է ստացվում, մեր Սահմանադրության մեջ խտրականությունն արգելող շատ հստակ հոդված կա,բայց մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ խտրականության տարբեր դրսևորումներ աշխատաշուկայում տեղի են ունենում», - ասաց ՎարչապետՆիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում