Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «Սպայկա»-ի տնօրենին կալանավորելու որոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Դավիթ Ղազարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը նշեց, որ որոշումը իրենց համար անսպասելի էր:

«Մենք չէինք սպասում նման որոշում, հնարավոր է մեր վստահորդի հետ քննարկելուց հետո մոտակա օրերին ասուլիս հրավիրենք և մանրամասն խոսենք այս գործի մասին »,-ասաց Արսեն Սարդարյանը:

Նա նշեց, որ կալանավորման որոշումն անփոփոխ թողելու համար որպես պատճառաբանություն ներկայացվում է այն, որ ազատության մեջ լինելու դեպքում Դավիթ Ղազարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը:

«Որևէ տվյալ, որ պարոն Ղազարյանը երբևէ քննությանը խոչընդոտել է չի ներկայացվում»,-ասաց նա:

Ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը եւ կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

Հայերեն English Français Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը