ԱՄՆ Կոլորադո նահանգի ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի անկախությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոլորադո նահանգի ներկայացուցիչների պալատն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, որտեղ առանձին կետով ճանաչել է Արցախի անկախությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Երկիր մեդիա»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամՍիմոն Մաղաքյանը: