1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ժխտում պատմական իրողությունը և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Միացյալ Նահանգներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Մեզ շարունակում է ոգևորել այն տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց դեսպանը:

Լին Թրեյսին ընդգծեց, որ ԱՄՆ երախտապարտ է բոլոր այն ամերիկահայերին, ովքեր մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների կյանքում: «Այսօր հիշատակի օր է, և մենք կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ պետք է ներշնչվենք հայ ժողովրդի խիզախ զավակներով, ովքեր կարողացան շարունակել իրենց կյանքը»,- նշեց նա:

Հայերեն English Français Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին