Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող ՌՈ զինծառայողներն նոր խումբ կփոխարինի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլի 18-ին տեղի ունեցավ «Աշոտ Երկաթ խաչ»կրծքանշանի հանձնման արարողություն և Ոտնլվայի կարգ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ հնչեց Տերունական աղոթքը, որից հետո «Աշոտ Երկաթ խաչ»կրծքանշանը բաժանվեց ռազմական ոստիկանության «ավագ ենթասպա» կոչումով, ինչպես նաև սպայական և ավագ սպայական կազմի զինծառայողներին: Բանակի հոգևոր առաջնորդը աղոթք բարձրացրեց ինչպես ներկաների, այնպես էլ պանթեոնում հանգչող մեր քաջորդիների համար: «Ես ուզում եմ մեր հոգու մեջ աղոթք բարձրացնենք նաև այն հոգիների համար, ովքեր հավերժական ճամփորդ են»,- ասաց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը: Նա ներկաներին մաղթեց անփորձանք և խաղաղ ծառայություն. «Խաչը միշտ զորավիգ ու պահապան լինի հայ սպաներին և հայ զինվորներին»,- ընդգծեց Սրբազան Հայրը:

Այնուհետև ներկաները ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ շրջեցին պանթեոնի տարածքում, գլուխ խոնարհեցին հերոսների հիշատակին:

Օրն ամփոփվեց Ոտնլվայի կարգով: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ապրիլի 18-ին նշում էր Ավագ հինգշաբթին, որտեղ օրվա երկրորդ կեսին կատարվում է Ոտնլվայի կարգ: Այն խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոսն իր աշակերտների հանդեպ: Արարողության ընթացքում Սրբազան հայրը լվաց ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի՝ խորհրդանշական թվով 12 զինծառայողների ոտքերը՝ ի հիշատակ Վերնատանը Քրիստոսի՝ աշակերտների ոտքերը լվանալու օրինակի:

Տղաներն օրհնություն ստացան Ոտնլվայի կարգով և առաջիկայում խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Սիրիայում:

Հայերեն العربية English Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է