Հասարակական

Պայմանագրային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. քննչական կոմիտեն պարզում է դեպքի հանգամանքները

1 րոպեի ընթերցում

Պայմանագրային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել.  քննչական կոմիտեն պարզում է դեպքի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում պայմանագրային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. դեպքի հանգամանքները պարզվում են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետՆաիրա Հարությունյանը:

«Այս պահին քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննիչներն այս պահին հիվանդանոցում են, աշխատում են և կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ շուտով կպարզվի, թե որտեղ է եղել դեպքը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվում է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում