ՀՀ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՀ և ԵՆԲ պաշտոնյաների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ապրիլի 11-ին հանդիպումներ են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի և ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, իսկ ապրիլի 12-ին՝ ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի և ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդիպումների ընթացքում ընդգծել է ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերի կարևորությունը Հայաստանի համար և հույս հայտնել, որ առկա համագործակցությունն էլ առավել կզարգանա համատեղ ջանքերի շնորհիվ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվելիք հարկային բարեփոխումներին, մտքեր փոխանակել կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ: Փոխվարչապետը, ներկայացնելով ՀՀ կառավարության գերակայությունները, ընդգծել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համատեղ իրականացվելիք աշխատանքի կարևորությունը:

Փոխվարչապետն ապրիլի 12-ին հանդիպել է նաև Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի հետ:

Փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ օրեցօր ակտիվացող համագործակցությունը և կարևորել նաև ԵՆԲ-ից ստացված խորհրդատվական աջակցությունը, ինչն էապես բարձրացնում է իրականացվող ծրագրերի նպատակայնությունը և զարգացնում է մասնագիտական կարողություններն ապագա ծրագրերի արդյունավետ իրականացման համար: Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԵՆԲ-ն ակտիվ գործունեություն կծավալի նաև ուղղակի ներդրումներ իրականացնելով մասնավոր հատվածում, ինչը անմիջականորեն կնպաստի երկրում գործարար արդի մշակույթի զարգացմանը և բիզնես գործունեության թափանցիկության բարձրացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԵՆԲ-ի միջև հնարավոր նոր ուղղություններով համագործակցության զարգացումը՝ մասնավորապես նշվել են ջրի կառավարման և էներգախնայողության ոլորտները: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է առաջիկայում կայանալիք ԵՆԲ ծրագրերի պորտֆելի քննարկումը, որը թույլ կտա մշակել նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ և դիտարկել ապագա համագործակցության հնարավորությունները:

Հայերեն Русский

Ռուսաստանը հույս ունի, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակիցը. Պեսկով

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Գրոսին հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի՝ բանակցություններին վերադառնալու ցանկության մասին

Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել է ՀՀ կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը

Ռազմական գործարաններում արտակարգ պատահարների ֆոնին Ռյուտեն ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը

Դոհան շարունակում է միջնորդի դեր խաղալ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ նպաստելով ուղերձների փոխանակմանը. Կատարի ԱԳՆ

ԻՀՊԿ-ն ամերիկացիներին կոչ է արել փոխել ԱՄՆ-ի իշխանությունը

«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների. Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր

Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպք