Հանրապետության հեռավոր մարզից առաջին հիվանդն ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդը ապրիլի 8-ին հասել է Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Սուրբ Աստվածամայի ԲԿ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Էրեբունի»ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, նախնական տեղեկություններով հիվանդի՝ 13-ամյա երեխայի մոտ վթարի հետեւանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում գլխուղեղային վնասվածներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր:

Զանգը ստանալուն պես, «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնել է երեխային բերելու: Տեղում հիվանդն անմիջապես միացվել է արհեստական շնչառական սարքին, տեղադրվեց պարանոցային օձիք, կատարվել դեղորայքային միջամտութուն՝ ցավազրկում: Ամբողջ թռիչքի ընթացքում նորմայի սահմաններումեն եղել հեմոդինամիկ տվյալները: Տեղափոխումն իրականացվել է առանց խնդիրների:

«Զանգից 2 ժամ անց, երեխան արդեն գտնվում էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Սա առողջապահության նախարարության նոր ծրագրով իրականացվող առաջին դեպքն էր, որով հնարավոր եղավ մի քանի անգամ կրճատել ժամանակը, արագ եւ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել հիվանդին»,- ասված է «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հայերեն English

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված լուծումները. COP17-ի միջազգային մասնակիցների առաջարկները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել են տարբեր ոլորտներին առնչվող նախագծեր

Շուրջ 50 000 մարդ է մահացել ամռանը Եվրոպայում անոմալ տապի պատճառով

ՌԴ ԱԳՆ-ում նշել են ԱՄՆ-ի հետ դեպի հարաբերությունների կարգավորում տանող քայլերը

Ռումինիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից հետո ևս մեկ նավ է խորտակվել․ 1 նավաստի զոհվել է, 3-ը՝ անհետ կորել

Երևանում ավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

Կլիմայի փոփոխությունը և կենսաբազմազանությունը՝ կրթության կարևոր բաղադրիչ. քննարկում՝ COP17-ի շրջանակում