Հասարակական

Ոստիկանությունը Լևոն Երանոսյանի որդու և փեսայի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին ահազանգ է ստացել

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը Լևոն Երանոսյանի որդու և փեսայի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին ահազանգ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի որդու և փեսայի մասնակցությամբ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին ոստիկանությունում ահազանգ է ստացվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնությանհետ կապի և լրատվության վարչությունից:

«Ահազանգը ստացել են ոստիկանության Արաբկիրի բաժնում, ապրիլի 7-ին, ժամը 22։00–ի սահմաններում և այս պահին այն ստուգվում է»,- ասացին ոստիկանությունից:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում