Հասարակական

Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. հրազենային վիրավորում ստացած անձը տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. հրազենային վիրավորում ստացած անձը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ապրիլի 5-ին՝ ժամը 8-ն անց 20-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 90 շենքի մոտ կրակոցներ են հնչել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 57-ամյա մի տղամարդ թմբուկավոր ատրճանակով կրակոցներ է արձակել հիշյալ շենքի 40-ամյա մի բնակչի ուղղությամբ։

Վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել:

Կրակոցներ արձակած տղամարդուն ոստիկանության ծառայողները սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին։ Հրազենային վիրավորում ստացած քաղաքացին տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հանգամանքները պարզվում են։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում