Հասարակական

Հայփոստը թողարկել է «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային նվիրված նամականիշ

2 րոպեի ընթերցում

Հայփոստը թողարկել է «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային նվիրված նամականիշ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանի շենքում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք:

Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի վրա պատկերված է նախապատմական Տրոգոնթերյան փիղ: Նամականիշի ձախ հատվածում ներկայացված է Տրոգոնթերյան փղի վերականգնված կմախքը, որը գտնվում է Երկրաբանական թանգարանում և հայտնաբերվել է 1927 թվականին Շիրակի մարզում: Կմախքի երկարությունը կազմում է 4,5 մետր, իսկ բարձրությունը` 3,5 մետր։ Տրոգոնթերյան փիղը ապրել է մոտավորապես 1.000.000 տարի առաջ։

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում