Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հանդես է եկել Երևանում 2015 թվականից գործող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը վերանվանելու նախաձեռնությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ առաջարկվում է Երևանին պատկանող դպրոցն անվանափոխել «Հայ-ռուսական գեղասահքի դպրոց» անվամբ: «Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է ՌԴ Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինայի՝ Բաքվում արած հայտարարությունից հետո: Բաքվում հանկարծ նա դարձել է «ցեղասպանագետ»՝ խոսելով հայերի գործած «հանցանքների», Խոջալուի դեպքերի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին: Նախագիծը պատրաստ է, մենք առաջարկում ենք մյուս երկու խմբակցություններին միանալ նախագծին, ինչը հնարավորություն կտա հարցը բերել օրակարգ:

Նիստի ընթացքում ավագանու մյուս երկու խմբակցություններն իրենց համաձայնությունը տվեցին հարցը օրակարգ ներառելու համար:

Հայերեն English

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին