Տնտեսություն

Փաշինյանը եւ Մեդվեդեւը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը

1 րոպեի ընթերցում

 Փաշինյանը եւ Մեդվեդեւը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երեւանում կայանալիք նիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի կառավարությանղեկավար Դմիտրի Մեդվեդեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երեւանում կայանալիք նիստի թեմատիկան, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մի քանի հրատապ հարցեր»,-ասված Է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում