Տնտեսություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթի անցնելու հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթի անցնելու հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցումը հնարավոր Է, բայց Միության կազմի մեջ մտնող երկրներն առայժմ դրան պատրաստ չեն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի ինտեգրացման եւ մակրոԷկոնոմիկայի հարցերով անդամի (նախարարի) օգնական Ֆյոդոր Չեռնիցինը՝ Վաշինգտոնի Ռուսական մշակութային կենտրոնում ԵԱՏՄ-ի հետ գործարար շփումների զարգացմանը նվիրված ամենամյա խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ:

«Ինչ վերաբերում Է միասնական արժույթին, ապա այստեղ պլաններ չկան: Այն քննարկվում Է փորձագետների մակարդակով, տեսականորեն: Անցումը միասնական արժույթի այժմ հնարավոր Է, բայց մենք դրան պատրաստ չենք: Մենք պետք Է մեծացնենք ազգային արժույթների բաժինը»,- նշել Է նա:

«Պաշտոնապես միասնական արժույթի անցման հարցն այժմ դրված չԷ, մենք սոսկ դեպի դրան ենք գնում: Մենք պլաններ ունենք 2025 թվականին Ղազախստանի տարածքում ստեղծելու ԵԱՏՄ-ի ֆինանսական կարգավորիչ՝ հիմնարկություն, որը կլինի անկախ կազմակերպություն եւ պատասխանատու կլինի Միության ընդհանուր միասնական ֆինանսական քաղաքականության համար: Այժմ վաղաժամ Է խոսել միասնական արժույթի մասին»,- ընդգծել Է Չեռնիցինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում