ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրելու օրինագծին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Դրանով նախատեսվում է, որ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենաները Հայաստան կարող են ներմուծվել մինչև այս տարվա մայիսի 1-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, և մարտի 13-ին դրական եզրակացությամբ կքննարկվի լիագումար նիստում:

«Պետական կառավարման շահագրգիռ անդամների և «Ղեկը` աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակական քննարկումների արդյունքում մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրա ընդունումը պայմանավորված է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը արգելող օրենքի ընդունումից հետո ձեռք բերված և Հայաստանի մաքսային տարածքում գտնվող բազմաթիվ աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների հետագա կարգավիճակը որոշելու անհրաժեշտությամբ: Օրենքի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչ 2018-ի դեկտեմբեի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչ սույն թվականի մայիսի 1-ը»,-ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նա շեշտեց, որ հարցը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք գնվել են 2018թ ընթացքում: Իսկ նոր գնված մեքենաներին սա չի վերաբերում:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախագծի ընդունումից հետո կառավարությունն առաջարկություն կներկայացնի նաև համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում, որի արդյունքում կթույլատրվի սույն օրենքի հիման վրա ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը` առանց ղեկային համակարգի տեղափոխման:

Հայերեն Français Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը