Տնտեսություն

Աշխատանքային խումբը կփորձի գտնել ԵԱՏՄ առաջնահերթություններում ՀՀ- համար խնդիրների չեզոքացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Աշխատանքային խումբը կփորձի գտնել ԵԱՏՄ առաջնահերթություններում ՀՀ- համար խնդիրների չեզոքացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փնտրելու է Եվրասիական տնտեսական միության առաջնահերթությունների իրագործման ճանապարհին Հայաստանի համար հնարավոր խոչընդոտների լուծման տարբերակները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 12-ին աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Այսօր միասնական եվրասիական շուկան դեռ իրականություն չէ: Դրա մասին կան կնքված համաձայնագրեր, բայց առայժմ չլուծված հարցեր կան, որոնք ընդունում են նաև ԵԱՏՄ-ում: Խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարենք: ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում միասնական սոցիալական միջավայր պետք է լինի: Այն, որ Հայաստանից արտագաղթում են ՌԴ, ասում, որ այնտեղ կենսաթոշակը բարձր է, կամաց-կամաց այս երկրներում իրավիճակը նույնանալու է: Մինչև 2023-24 թթ. համաձայնագրով նշված է, որ գնալու ենք միասնական սոցիալական մթնոլորտի ստեղծմանը, և պետք է տեսնենք՝ ինչ խոչընդոտներ ունենք այս հարցում»,- ասաց Մելքումյանը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև թվային տրանսֆորմացիայի ներդրման, միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգի վերացման, եվրասիական բրենդի ու միասնական արդյունաբերական միջավայրի ստեղծման հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում