Տնտեսություն

Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի ֆինանսների նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի ֆինանսների նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը մարտի 10-ին հանդիպել է Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, դոկտոր Նայֆ Ալ-Հաջրաֆի (Naif Al-Hajraf) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Ալ-Հաջրաֆը ջերմորեն ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ և տեղեկացրել իր անմիջական աջակցության վերաբերյալ։

Դեսպան Բաղդասարյանը նախարարին հավաստիացրել է, որ շատ կարևոր է բարեկամ Քուվեյթի հետ համագործակցությունը և հայտնել այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու հայկական կողմի պատրաստակամությունը։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում