Հասարակական

ՌԴ-ում վթարի հետևանքով տուժել է մեկ և մահացել ՀՀ երկու քաղաքացի

1 րոպեի ընթերցում

  ՌԴ-ում վթարի հետևանքով տուժել է մեկ և մահացել ՀՀ երկու քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից մարտի 9-ին՝ ժամը 11:00-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (ՀՀ քաղաքացիներ)՝ Ռոման Բաղդասարյանը (ծնված1978թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված1982թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված1983թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում