Հասարակական

Առողջապահական 13 կազմակերպություններ հիմնադրել էն «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիա

3 րոպեի ընթերցում

Առողջապահական 13 կազմակերպություններ հիմնադրել էն «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիա

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահական 13 կազմակերպություններ ստեղծել էն «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիա և այդ մասին ազդարարել հիմնադրման մարտի 7-ին կայացած պաշտոնական արարողությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին կոալիցիայի համակարգող խմբից,

Հաղորդագորթւան մեջ նշված է. «Կոալիցիայի նպատակն է մշտադիտարկել առողջապահության ոլորտի պետական քաղաքականության իրականացման ընթացքը, նպաստել բուժօգնության որակի բարելավմանը, առողջապահության ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանությանը և առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Թվով 13 հիմնադիր կազմակերպությունները մեծապես կարևորում են սոցիալական արդարության սկզբունքների վրա հիմնված որակյալ բուժօգնության ապահովումը և դրա հավասար հասանելիությունը բնակչության բոլոր շերտերին՝ հանրապետության ողջ տարածքում։ Կոալիցիայի առաջնահերթությունների շարքում որպես գերակա ուղղություն առանձնացվել են բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի բարելավման և որակյալ մասնագիտական կրթության ապահովման հիմնախնդիրները։

Բացման խոսքով հանդես եկավ բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը, ով, ի թիվս այլոց, նշեց բժիշկների իրավունքների պաշտպանության հրամայականի մասին: Ելույթներ ունեցան «Թուխմանուկ» ՀԿ նախագահ Մարիամ Չախոյանը, «Լոգոպեդների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Անուշ Բաբայանը և կոալիցիայի ստեղծման գործընթացը նախաձեռնած՝ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Եվա Չիչոյանը: Գևորգ Գրիգորյանի կողմից ընթերցվեց ՔՀԿ «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» կոալիցիայի հիմնադրման հռչակագիրը, որը ստորագրվեց մասնակից կազմակերպությունների կողմից:

Կոալիցիայի աշխատանքային թիմը ողջունում է ոլորտային խնդիրներով հետաքրքրված կազմակերպությունների և անձանց ներգրավումը և ակտիվ մասնակցությունը կոալիցիայի աշխատանքներին:

ՀԱԱԽ կոալիցիան ստեղծվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական Երկխոսության Հանձնառություն» ծրագրի ներքո իրականացվող ենթադրամաշնորհային «ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի» շրջանակում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում