Հասարակական

ԵՄ-ն կասկածներ չունի ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ՀՀ կառավարության վճռականության հարցում. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կասկածներ չունի ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ՀՀ կառավարության վճռականության հարցում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցից եզրահանգել է` Եվրամիությունը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ խնդիր չի տեսնում, ինչն աննախադեպ իրավիճակ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին:

«Բրյուսել կատարած այցի վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը. կարծում եմ, որ ունենք աննախադեպ իրավիճակ ՀՀ-ԵՄ հարաբերություններում, երբ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Եվրամիությունը ընդհանրապես չունի հարցեր Հայաստանին: Չկա որևէ կասկած Հայաստանի կառավարության վճռականության նկատմամբ` ժողովրդավարական փոփոխությունները մինչ վերջ տանելու հարցում»-ասաց Փաշինյանը:

Նա նշեց` ԵՄ բարձր ներկայացուցիչները լիարժեք պատրաստ են աջակցել այդ փոփոխություններին` այդ թվում ֆինանսապես:

Վարչապետն աշխատանքային այցով Բրյուսել էր մեկնել մարտի 3-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում