Կառավարությունն առաջարկում է պատժել քրեական միջավայր ստեղծելու ու դրան հարելու համար /լրացված/

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում էքրեական միջավայրստեղծելու, ղեկավարելու, դրանում կամավոր ներգրավվելու ևքրեական ենթամշակույթին հարելուու այն տարածելու համար նախատեսել ու սահմանել համապատասխան պատժատեսակներ ու պատժաչափեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է նաև տալ «քրեական միջավայր»,«քրեականենթամշակույթ»,«քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» և«քրեական ենթամշակույթին հարելու այն տարածել» հասկացությունների բացատրությունը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության շրջանում քրեական միջավայրի և քրեական ենթամշակույթի հաղթահարմամբ, այդ ենթամշակույթը կրող և տարածող անձանց հայտնաբերմամբ, քրեական աստիճանակարգության կանխարգելման նպատակով նոր հանցատեսակի սահմանմամբ:

«Այս համատեքստում նշենք, որ այս արատավոր երևույթի տարածման և կանխման մեխանիզմներն ուսումնասիրվել են հետխորհրդային երկրների փորձի լույսի ներքո: Մասնավորապես՝ ներկայումս համանման նախագծեր են մշակվել նաև Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում, իսկ, օրինակ, Վրաստանի քրեական օրենսգիրքը 2006 թվականից պատասխանատվություն է նախատեսում գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաև «օրենքով գողի» կարգավիճակում լինելու համար: «Օրենքով գողի» կարգավիճակում լինելը համապատասխանում է նախագծում օգտագործվող «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությանը: Հարկ է նշել, որ «Ռուսաստանի Դաշնության քրեական և քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում ևս նախատեսվում է պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի համար:

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության շրջանում քրեական միջավայրի և քրեական ենթամշակույթի հաղթահարմամբ, այդ ենթամշակույթը կրող և տարածող անձանց հայտնաբերմամբ, քրեական աստիճանակարգության կանխարգելման նպատակով նոր հանցատեսակի սահմանմամբ»,- նշված է նախագծում:

Ըստ նախագծի հիմնավորման՝ քրեական ենթամշակույթը լուրջ մարտահրավեր է հասարակության համար, քանի որ սպառնում է խաթարել կամ աղավաղել հասարակության մեջ ձևավորված արժեքներն ու պատկերացումները:

«Այդ իսկ պատճառով քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի յուրաքանչյուր պետության քրեական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը:

Ընդ որում, քրեական ենթամշակույթի, դրա տարածման և ազդեցության դեմ պետք է դրսևորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակներում: Այս մոտեցման կարևորագույն մասերից է կազմում գործող օրենսդրական կարգավորումների և նախատեսվող փոփոխությունների պայմաններում գործնական սկզբունքների այնպիսի համակարգի ապահովումը, որն ուղղված է քրեական ենթամշակույթի լայն տարածում ունեցող ազդեցության նվազեցմանը՝ ընդհուպ մինչև դրա լիովին բացառմանը, քանզիի վերջոդրանց լուծման ուղիների որոնումը հասարակության հետագա առողջ զարգացման գրավականն է:

Հարկ է նկատել, որ, օրինակ, հանցագործներին բնորոշ ժարգոնային խոսքը ներթափանցել է հասարակական գրեթե բոլոր ոլորտներ և իր բացասական ազդեցությունն է թողնում հասարակության վրա` ձևափոխելով նրանց պատկերացումները մարդկային հարաբերությունների և մշակութային արժեքների վերաբերյալ:

Ներկայումս ՀՀ քրեական օրենսգրքով քրեական միջավայրստեղծելըկամ ղեկավարելը կամքրեական միջավայրում ներգրավվելը, կամքրեական ենթամշակույթին հարելնու այն տարածելը որպես հանցակազմ պարունակող արարքներ նախատեսված չեն, որի հետևանքով հնարավոր չի լինում լիարժեքորեն ու վճռականորեն պայքարել և կանխել այդ արատավոր երևույթները, այսինքն՝քրեական ենթամշակույթի չեզոքացման և հետագա հաղթահարման ռազմավարությունը մեր հանրապետությունում դեռևս մշակված չէ:Այս առումով օրենսդրորեն այն ամրագրելու անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության լայն շերտերի շրջանում այն կանխելու միտումով, քանզիպետք է գիտակցել, որդրա դեմ պայքարընպաստելու է միջանձնային հարաբերությունների, մարդկանց արժեհամակարգի բարելավմանը, ինչպես նաև վարքագծի կանոնների փոփոխմանը»,- նշված է նախագծում:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռականպայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ և հնարավորինս կանխել հասարակության լայն շերտերի շրջանումհասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները:

ԼՐԱՑՈՒՄ- ՀՀ արդարադատության նախարարությունը նախագծի հրապարակումից հետո այն հանել է e-draft հարթակից՝ լրամշակման նպատակով: Լրամշակվելուց հետո այն կրկին կներկայացվի Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հանրային քննարկման դնելու նպատակով:

Հայերեն العربية English

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին