Օսիպյանի կարծիքով՝ ոստիկանությունը պետք է մնա որպես ապաքաղաքական կառույց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարծում է, որ ոստիկանությունը գործում է թափանցիկ և պետք է մնա որպես ապաքաղաքական կառույց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օսիպյանը նման տեսակետ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով որոշ պատգամավորների առաջարկին, համաձայն որի ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ:

«Ես չեմ որոշում՝ պիտի դառնա նախարարություն, թե ոչ: Բայց, իմ կարծիքով, ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, և ճիշտ է, որ այն մնա այդպիսին»,-նշեց Օսիպյանը:

Անդրադառնալով տեսակետին, թե առանց նախարարության կարգավիճակի Խորհրդարանը չի կարողանում վերահսկել ոստիկանության աշխատանքները՝ Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունն այնպիսի բան չի անում, որ իրեն վերահսկեն: «Ոստիկանությունն այսօր գործում է թափանցիկ: Եթե ոստիկանությունը մի բան ցանկանա անել, կանի նաև նախարարության կազմում»,-եզրափակեց նա:

Ավելի վաղ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսակետ էր հայտնել, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություն:

Հայերեն Français Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը