Հասարակական

Անչափահասների կատարած հանցագործությունները նվազել են. Վալերիյ Օսիպյան

1 րոպեի ընթերցում

Անչափահասների կատարած հանցագործությունները նվազել են. Վալերիյ Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անչափահասների շրջանում կատարված հանցագործությունները, նաև` անձի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Մենք անձի դեմ ուղղված հանցագործությունների առումով ձեռքբերում ունենք (թիվը նվազել է): Ձեռքբերում ունենք նաև անչափահասների շրջանում կատարված հանցագործությունների առումով: Կանխարգելման աշխատանքների արդյունքում դրանք նվազել են»,-ասաց Օսիպյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիոն հանցատեսակները ևս նվազել են: Ընդհանուր առմամբ` հանցատեսակների որոշակի աճ է գրանցվել: Սակայն Օսիպյանի խոսքով՝ դա այն աստիճանի չէ, որ անհանգստացնի և ինքը կոչով դիմի քաղաքացիներին, թե աճ կա: Այդ հանցագործությունները հիմնականում գողություններն են:

«Կոնկրետ հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ ծրագիր ենք մշակում, կներկայացնենք քննարկման շահագրգիռ կողմերին»,-նշեց ոստիկանապետը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում