Տնտեսություն

Դավիթ Անանյանը և Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Դավիթ Անանյանը և Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-28-ն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Դավիթ Անանյանը Հռոմում հանդիպել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավար Անտոնիո Մաջորեի հետ: Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության համագործակցության հարցեր, մասնավորապես՝ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում: Այն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՏՀԶԿ-ի կողմից համատեղ իրականացվող նախաձեռնություն է՝ ուղղված զարգացող երկրների հարկային համակարգերի զարգացմանը։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում հարկային հսկողության գործիքների կիրառման միջազգային լավագույն փորձ ունեցող հարկային մասնագետներին ներգրավել զարգացող երկրներում իրականացվող ստուգումների, հարկային հսկողության իրականացման, տրանսֆերային գնագոյացման գործընթացին:

Միաժամանակ քննարկվել է «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրում ՀՀ ՊԵԿ-ի դերակատարությանը: Դավիթ Անանյանը և Անտոնիո Մաջորեnն ստորագրել են ծրագիրը Հայաստանում մեկնարկելու Մտադրությունների մասին հայտարարություն:

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է նաև «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի քրեական հետաքննության փորձնական մեկնարկի բանակցություններին: Իսկ ՏՀԶԿ կողմից ծրագրի համակարգողի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում նախագծի իրագործման առանձնահատկությունները:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև ՊԵԿ նախագահի հանդիպումը Իտալիայում Հայաստանի դեսպանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում