Տնտեսություն

ՀՀ-ին դրամական աջակցության չափն էապես ավելանալու է. ԵՄ դեսպան

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ին դրամական աջակցության չափն էապես ավելանալու է. ԵՄ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանին Եվրոպական Միության «Հովանոցային ֆոնդ»-ից տրվող գումարը 2019թ. էապես ավելանալու է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Անցյալ տարի առաջին անգամ «Հովանոցային ֆոնդ»-ից Հայաստանը ստացավ 10 միլիոն եվրո, և սա քաղաքական ազդակ է, որովհետև «Հովանոցային ֆոնդ»-ի անդամ լինելն ավելի կարևոր է, քան այդ ֆոնդից ստացված գումարի չափը: 2019-ին ևս ՀՀ-ի համար կլինի օժանդակության ավելացում՝ «Հովանոցային ֆոնդ»-ից: Սա նորից շատ կարևոր քաղաքական ազդակ է, որ ԵՄ-ն մեծապես բարձր է գնահատում ժողովրդավարական և այլ զարգացումների ընթացքը»,- ասաց Սվիտալսկին:

ԵՄ դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունը կկարողանա ավելի շատ օգտվել ԵՄ աջակցության տրամադրումից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում