Քննչական կոմիտեն ԱՄՆ ՀԴԲ-ի աջակցությամբ բացահայտել է պետական միջոցներից խաբեությամբ հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի տարածաշրջանային իրավական կցորդի օգնական Մեթյու Բոյդենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Մեթյու Բոյդենին` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հյուրընկալվելու համար:

«Քննչական կոմիտեի գործունեության այս կարճատև ժամանակահատվածում մենք հասցրել ենք զգալ ԱՄՆ գործընկերների անվերապահ աջակցությունը, որի մասնավոր դրսևորումներից է քննչական կոմիտեի վարույթում քննված կոնկրետ քրեական գործերով ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից ցուցաբերված պատշաճ իրավական օգնությունը, ինչի արդյունքում հնարավոր եղավ բացահայտել մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ պետական միջոցներից խաբեությամբ հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք»,- ընդգծել է Հայկ Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում ՔԿ նախագահը կարևորել է նաև 2017 թվականի սեպտեմբերին ՀՀ քննչական կոմիտեում ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի կողմից կազմակերպված «Փոխադարձ իրավական օգնության հարցումներ և ակտիվների բռնագրավում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթացը, ինչի արդյունքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավական օգնության ապահովման գրասենյակի և քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի ծառայողների միջև ստեղծվեց անմիջական էլեկտրոնային հաղորդակցության հարթակ, որի արդյունքում էականորեն բարելավվել է ԱՄՆ գործընկերների կողմից իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման որակը, ինչպես նաև կրճատվեցին դրանց կատարման ժամկետները:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է նաև ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հրավերով Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ ՀԴԲ կենտրոնական գրասենյակ իրականացված քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքային այցերը, որոնց ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել` կոմիտեի ծառայողների վերապատրաստումներն ԱՄՆ-ում կազմակերպելու գործընթացի առնչությամբ, ինչն արդեն իսկ իրացման փուլում է:

Ամփոփելով խոսքը` Քննչական Կոմիտեի Նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՔԴԲ տարածաշրջանային իրավական կցորդի գրասենյակին՝ անձամբ Մեթյու Բոյդենին՝ համագործակցության ամրապնդման հարցում ներդրած ջանքների համար:

Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ երկու գերատեսչությունների փոխգործակցությունն առաջիկայում կունենա զարգացման էլ ավելի լայն հեռանկարներ՝ հանցավորության դեմ պայքարում առավել լուրջ հաջողություններ գրանցելու տեսլականով պայմանավորված:

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի տարածաշրջանային իրավական կցորդի օգնական Մեթյու Բոյդենն իր հերթին շնորհակալություն է հայտնել՝ ընդունելու համար և շնորհավորել Հայկ Գրիգորյանին՝ ՔԿ նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Շատ բարձր եմ գնահատում, որ նշեցիք այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք համատեղ գործունեության ընթացքում: Վստահ եմ, որ արդեն ձևավորված հարաբերություններն ավելի խորն արմատներ են գցելու»,- ընդգծեց Մեթյու Բոյդենը:

Նա ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի երկու կառույցների միջև առավել սերտ և արդյունավետ համագործակցությանը:

Հայերեն العربية English Русский

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հոկտեմբերի 30-ին ունի մեկ մասնակից

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2026

Անահիտ Մանասյանը հավաստագրեր է հանձնել ՀՀ ՄԻՊ հաստատության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի մասնակից ոստիկաններին

Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել