ՆԱՏՕ-ն և ՀՀ պաշտպանության նախարարությունը կանցկացնեն բարձրաստիճան խորհրդաժողով
1 րոպեի ընթերցում
![ՆԱՏՕ-ն և ՀՀ պաշտպանության նախարարությունը կանցկացնեն բարձրաստիճան խորհրդաժողով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/02/964320.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 14-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը և ՊՆ ներգրավվածությամբ միջոցառումների մանրամասները: Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով` բարեվարքության թեմայով:
Ռոզարիա Պուլյիզիի խնդրանքով ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներներն ու նպատակները։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։