Տնտեսություն

ԿԲ նախագահը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների նիստին

1 րոպեի ընթերցում

ԿԲ նախագահը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների նիստին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սալոնիկ, որտեղ փետրվարի 7-9-ը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 13-րդ հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվելու են բանկի գործունեությանը, տարածաշրջանային և անդամ երկրներում իրականացվող տարբեր ծրագրերի ֆինանսավորմանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահի, ինչպես նաև անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հայաստանում բանկը իրական հատվածում և ֆինանսական համակարգում բազմաթիվ ծրագրերի իրականացման բազմամյա և հաջողված փորձ ունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում