Իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրի շրջանակներում 7 քաղաքացի բուժօգնություն է ստացել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը մեկնարկել է փետրվարի 1-ից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ծրագրի կայացման գործում մեծ դերակատարում են ունեցել «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բժիշկները, նաև առողջապահության նախարարի հրամանով հաստատված գլխուղեղի կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված ազգային ծրագրին աջակցող Սփյուռքի աշխատանքային խումբը` ի դեմս Վիկեն Բաբիկյանի (Բոստոնի համալսարան, ԱՄՆ, նյարդաբանության պրոֆեսոր), Րաֆֆի Ավիտսյանի («Քլեվելենդ» կլինիկա, ընդհանուր անեսթեզիոլոգիայի բաժանմունք, ԱՄՆ, անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր, նեյրոանեսթեզիոլոգիայի ծրագրի տնօրեն), Արթուր Գրիգորյանի (Տորոնտոյի համալսարան,Կանադա, նյարդաբան), Միքայել Գրիգորյանի (ԱՄՆ, նյարդաբան, էնդովասկուլյար նյարդավիրաբույժ), Ներսես Սանոսյանի (Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, ԱՄՆ, նյարդավիրաբուժության դոցենտ), Միքայել Սքոն Մուրաթօղլու (Ալբերտայի համալսարան, Կանադա, նյարդավիրաբուժության դոցենտ):

Քննարկումներ են կազմակերպվել նաև Ֆրանսիայի առաջատար նյարդաբանական և նեյրո-անոթային կլինիկայի նյարդավիրաբույժ Մանվել Աղասանյանի և Մոսկվայի սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի վիրաբույժ Բագրատ Ալեքյանի հետ, որոնց կողմից ծրագիրն արժանացել է հավանության:

Արդեն իսկ ծրագրի շրջանակներում 7 քաղաքացի ստացել է անհրաժեշտ բուժօգնություն` կատարվել է 4 թրոմբոլիզիս և 2 թրոմբոլիզիս` զուգակցված թրոմբէկտոմիայով: 1 պացիենտի էլ կատարվել է ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա, որից հետո չի իրականացվել թրոմբէկտոմիա` թրոմբի անոթի դիստալ հատվածում գտնվելու պատճառով: Վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից:

Մյուս 6 պացիենտի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ թրոմբոլիզիս ստացած 3 պացիենտ առողջական վիճակի բարելավմամբ դուրս է գրվել, իսկ 1-ը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: 2 պացիենտ, որոնց իրականացվել է թրոմբոլիզիս` հաջորդած թրոմբէկտոմիայով, ուղեկցող այլ հիվանդություններով պայմանավորված շարունակում են բուժումը:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին