Հասարակական

Վալերիյ Օսիպյանը դեմ է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելուն

3 րոպեի ընթերցում

 Վալերիյ Օսիպյանը դեմ է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելուն

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դեմ է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելուն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք` Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, ըստ որի` սահմանված է առանձին դրույթ 2016 թվականի հունիսի 17-31-ը ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին ենթադրաբար մասնակցած անձանց վերաբերյալ, սակայն համաներմամբ նախատեսված է վերապահում առ այն, որ, եթե պատանդառված, ինչպես նաև ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են այս համաներման օրենքի կիրառելու հարցում, ապա գործի քննությունը պետք է շարունակվի ընդհանուր կարգով:

Դատավորը նշեց, որ բոլոր ամբաստանյալները տվել են իրենց համաձայնությունը համաներման ակտը կիրառելու վերաբերյալ և չեն առարկել: Դատավորը խնդրեց որպես տուժող Վալերիյ Օսիպյանը իր կարծիքնարտահայտի այս մասով: «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ ընկերներին, միգուցե, իմ դիրքորոշումն այլ լիներ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված պատիժ», - ասաց Օսիպյանը։

Դատավորի ճշտող հարցին, թե առարկո՞ւմ է, որ համաներում կիրառվի, Օսիպյանը պատասխանեց. «Այո, առարկում եմ»:

ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ (մեղադրյալ Արայիկ Խանդոյանը մահացել է ազատության մեջ), իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց:

2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում:

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում