ՀԾԿՀ-ն նախազգուշացրեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշում կայացրեց նախազգուշացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը սահմանված ժամկետի խախտմամբ տեղեկատվության ներկայացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, որոշման նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀԾԿՀ ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանը:

««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Այնինչ՝ օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացվեր մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը: Հանձնաժողովը, որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի վերաբերյալ ընկերությունը ծանուցվել է հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի գրությամբ»,-ասաց նա:

Ընկերությունը 2019 թվականի հունվարի 16-ին հայտնել է, որ 2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ընկերության սեփական կարիքների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակների և հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված տույժերի մասով ծագել են տարաձայնություններ, և հաշվառման սկզբնական փաստաթղթերում տեղ գտած անճշտությունները շտկելու գործընթացով պայմանավորված՝ տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին։

«Հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման՝ որոշմամբ սահմանված ժամկետը: Ինչ վերաբերում է վարչական վարույթի շրջանակում ընկերության ներկայացրած հիմնավորմանը, հարկ է փաստել, որ ընկերությունը պարտավոր էր սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող տեղեկատվության հիման վրա կազմել և սահմանված ժամկետում տեղեկատվությունը ներկայացնել հանձնաժողով և հետագայում կատարել ճշգրտումներ: Հետևաբար, ընկերության հիմնավորումը տեղեկատվությունը որոշմամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու օբյեկտիվ պատճառ չի կարող համարվել»,-ասաց Հայկ Ղոսալմյանը։

Հայերեն English Русский

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը